18.04.24
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ <<ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՎԵԼԱՁԵՎԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ>> ԹԵՄԱՅՈՎ ԶՐՈՒՅՑ- ԴԱՍԸՆԹԱՑ
|
Սույն թվականի ապրիլի 12-ին, Վարդենիսի համայնքապետարանի անմիջական ազդեցությամբ, «Պահապան» զարգացման հիմնադրամի և Ճգնաժամային կառավարման ակադեմիայի, մարզային և տեղական փրկարար ծառայության հետ համագործակցությամբ, Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատի դահլիճում անցկացվեց «Հրդեհային անվտանգության և երկրաշարժի դեպքում վարվելաձևի կանոնները» թեմայով զրույց-դասընթաց, ինչպես նաև «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք։ Միջոցառումը մեկնարկեց Վարդենիս համայնքի ղեկավարի խորհրդական Խաժակն Մկրտչյանի ողջույնի խոսքով, ով Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի անունից շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպիչներին և ներկաներին մասնակցության ...
Մանրամասն |
|
18.04.24
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա․ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅՍՕՐ՝ ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ, ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
1982 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 18-ը հռչակել է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր՝ կոչ անելով այդ օրը նշանավորել աշխարհում մշակութային միջոցառումներով, որոնք միտված կլինեն պատմամշակութային ու բնության ժառանգության հանրահռչակմանը։Հայաստանի Հանրապետությունը յուրաքանչյուր տարի ապրիլի 18-ը ևս նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր։ Տարաբնույթ միջոցառումներ են անցկացվում, որոնք միտված են պատմամշակութային հուշարձանների հանրահռչակմանը։ 2024 թվականի ապրիլի 18-ից մայիսի 3-ը մշակութային, գիտական, կրթական և տարատեսակ 100-ից ավել միջոցառումներ են տեղի ունենալու Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում։ Շատ կարևոր միջոցառումներից է նաև հուշարձանների տարածքներում ...
Մանրամասն |
|
18.04.24
ԱՅՍՕՐ՝ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀՀ․2023-2024ԹԹ․ ՖՈՒՏԲՈԼԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՓՈՒԼԸ
|
Այսօր Վարդենիսի քաղաքային մարզադաշտում կայացավ ՀՀ 2023-2024թթ.մինչև 15 տարեկանների Բ խմբի ֆուտբոլի պատանեկան առաջնության -րդ մրցափուլը Վարդենիսի «Անդրանիկ -09» թիմը գեղեցիկ հաղթանակ տարավ Երևանի «Փյունիկ-09» թիմի նկատմամբ: Գոլերի հեղինակներն են՝ Էրիկ Անտոնյան՝ 10ր Հրաչ Գևորգյան`45ր Սիրով շնորհավորում եմ մեր մարզիկներին և մարզիչներին։
|
|
16.04.24
ՈՒՐԱԽՈՒԹՅԱՄԲ և ՄԵԾ ՍՊԱՍՈՒՄՈՎ ՀԱՅՏՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ և <<ԿԱՄՐՋԱԿ>> ՍԲՀԿ֊Ի ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՐԱԳՈՐԾՎՈՒՄ Է ԱՆՆԱԽԱԴԵՊ ԾՐԱԳԻՐ։
|
Վարդենիս քաղաքում սույն թվականի մայիսի 1֊ին կիրականացվի Ծերերի ցերեկային խնամքի կենտրոնի բացումը։ Կենտրոնում կմատուցվեն բարձրակարգ սպասարկում, կապահովեն ջերմ վերաբերմունք և հաճելի ժամանց։ Հարգելի' մեծահասակ կանայք և տղամարդիկ, ցանկության դեպքում կարող եք յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09։00֊ից մինչև 18։00 մոտենալ Վարդենիսի համայնքապետարանի վարչական շենքի 3֊րդ հարկ, աշխատակազմի ԿՄՍԵ և ՍԱ բաժին և գրանցվել։ Գործերի ընդունման վերջնաժամկետն է մինչև ապրիլի 30֊ը ներառյալ։ Սիրով կսպասենք ձեզ։ Հարգանքով` Վարդենիսի համայնքապետարան
|
|
14.04.24
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀՐԱՎԵՐ
|
Ծրագրի նպատակն է աջակցել Գեղարքունիքի մարզում (Գավառ, Մարտունի, Վարդենիս) բնակություն հաստատած՝ 2023թ. սեպտեմբերից Արցախից տեղահանված և ՀՀ-ում բնակվող 2020-2022թթ. ԼՂ պատերազմի և ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած (զոհ, անհետ կորած. գերեվարված տան անդամ ունեցող) ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը, հնարավորություն ստեղծել զբաղվելու տնտեսական գործունեությամբ և ապահովել ինքնազբաղվածություն, ինչպես նաև նպաստել համայնքային կյանքում նրանց ներգրավմանը։ Մանրամասները՝ հղումով
|
|
13.04.24
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՀԵՏ
|
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |