Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայտարարություն
2024,Ապրիլ 8 - Մայիս 10
Հայտարարություն
2024,Փետրվար 21 - Ապրիլ 25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023,Սեպտեմբեր 7 - 2026,Մարտ 19

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.04.24 ՈՒՐԱԽՈՒԹՅԱՄԲ և ՄԵԾ ՍՊԱՍՈՒՄՈՎ ՀԱՅՏՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ և <<ԿԱՄՐՋԱԿ>> ՍԲՀԿ֊Ի ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՐԱԳՈՐԾՎՈՒՄ Է ԱՆՆԱԽԱԴԵՊ ԾՐԱԳԻՐ։
Վարդենիս քաղաքում սույն թվականի մայիսի 1֊ին կիրականացվի Ծերերի ցերեկային խնամքի կենտրոնի բացումը։
Կենտրոնում կմատուցվեն բարձրակարգ սպասարկում, կապահովեն ջերմ վերաբերմունք և հաճելի ժամանց։
👵👴Հարգելի' մեծահասակ կանայք և տղամարդիկ, ցանկության դեպքում կարող եք յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09։00֊ից մինչև 18։00 մոտենալ Վարդենիսի համայնքապետարանի վարչական շենքի 3֊րդ հարկ, աշխատակազմի ԿՄՍԵ և ՍԱ բաժին և գրանցվել։
✅️Գործերի ընդունման վերջնաժամկետն է մինչև ապրիլի 30֊ը ներառյալ։
Սիրով կսպասենք ձեզ։
Հարգանքով` Վարդենիսի համայնքապետարան
 
14.04.24 ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀՐԱՎԵՐ
Ծրագրի նպատակն է աջակցել Գեղարքունիքի մարզում (Գավառ, Մարտունի, Վարդենիս) բնակություն հաստատած՝ 2023թ. սեպտեմբերից Արցախից տեղահանված և ՀՀ-ում բնակվող 2020-2022թթ. ԼՂ պատերազմի և ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած (զոհ, անհետ կորած. գերեվարված տան անդամ ունեցող) ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը, հնարավորություն ստեղծել զբաղվելու տնտեսական գործունեությամբ և ապահովել ինքնազբաղվածություն, ինչպես նաև նպաստել համայնքային կյանքում նրանց ներգրավմանը։
Մանրամասները՝ հղումով ⤵ ⤵
 

 


 
13.04.24 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՀԵՏ
11.04.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ համաքաղաքացիներ, սույն թվականի ապրիլի 12-ին, ժամը 13։00-ին Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում անկացվելու է շտաբային ուսումնավարժանք, որի ընթացքում տրվելու է օդային տագնապի ազդանշան՝ շչակները միացնելու միջոցով։
Խնդրում ենք տարածել հայտարարությունը բնակիչների շրջանում և ուսումնական վարժանքներին վերաբերվել ըմբռնումով։
Հարգանքով՝ Վարդենիսի համայնքապետարան
11.04.24 ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ՝ ՏՆՕՐԵՆ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
Հիշեցնենք, որ Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի նախաձեռնությամբ և անմիջական աջակցությամբ սույն թվականի մարտի 15-ին Մշակույթի պալատի սաները մասնակցել են Արարատի մարզի Վեդի քաղաքում ՍԵԴՖԵՍՏ միջմարզային IV փառատոնին։Փայլուն ելույթներով հանդես են եկել Վարդենիսի Մշակույթի պալատի սաները՝ Հասմիկ Ղասաբյանը, ով հանդիսատեսին հիացրել է ՛՛ when the party's over՛՛ և ՛՛Stand Up՛՛ երգերի կատարմամբ/Ղեկավար՝ Արմեն Խաչատրյան/ և Սյուզաննա Պողոսյանը , ով ներկայացել է իր հեղինակային ստեղծագործությունների՝ «Հայաստանս» և «Մայրս» կատարմամբ /Ղեկավար՝ Նարինե Արզոյան/։Շնորհալի սաները զբաղեցրել են առաջին պատվավոր հորիզոնականները, իսկ Հասմիկ Ղասաբյանն արժանացել է նաև Գրան Պրի մրցանակին։Համայնքի ... Մանրամասն
11.04.24 🌺ՎԱՐԴԵՆԻՍԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՄԲ ՆՇՎԵՑ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ՝ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՏՈՆԱՑՈՒՅՑՈՎ՝ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԱՎԵՏՄԱՆ ՕՐԸ
Միջոցառումը կազմակերպվել էր գրադարանի աշխատակազմի կողմից` տնօրեն Բելլա Սարգսյանի ղեկավարությամբ, ընթերցասեր և շնորհալի երեխաների մասնակցությամբ։Միջոցառմանը ներկա էին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի ԿՄՍԵ և ՍԱ բաժնի աշխատակիցները` բաժնի պետ Աննա Վարդանյանի գլխավորությամբ։Մասնակիցները թեմատիկ ասմունքներով, երգերով և պարերով շնորհավորեցին ոչ միայն իրենց ծնած ու սնած, այլև բոլոր մայրերին ու կարևորեցին մայրության դերն ու խորհուրդը։Իրենց անմիջական ու ջերմ կատարումներով միջոցառմանն առանձնահատուկ շունչ պարգևեցին փոքրիկ ընթերցողները։Տոնական միջոցառման ավարտին Աննա Վարդանյանը մայրերին, աղջիկներին շնորհավորեց Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ և բերկրալից պահեր պարգևելու համար շնորհակալություն ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ավագանու 3-րդ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ 3-րդ ՆԻՍՏ
ավագանու 2-րդ նիստ  մաս 3
ավագանու 2 նիստ մաս 2
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner