Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ կետի 36-րդ հոդվածով, 42-րդ հոդվածի 15-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է՝ թույլատրել համայնքի ղեկավարին. 1.Անհրաժեշտությունից ելնելով Վարդենիս համայնքի Ա.Սեսմանուկյան փողոցի 9 հասցեում (ծածկագիր՝ 05-005-0087-0005) գտնվող մանկական խաղահրապարակի տարածքը ընդլայնել և ընդլայնված 1335քմ ընդհանուր մակերեսով տարածքը հետագայում՝ նպատակային նշանակության օգտագործել միայն որպես խաղահրապարակ` համաձայն կից հատակագծի:
2.Հանձնարարել Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, բնապահպանության, գյուղատնտեսության և հողի վերահսկողության բաժնի պետ Աբգար Աբգարյանին՝ համաձայն քաղաքաշինության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի, քաղաքաշինական քարտեզներում նշված Վարդենիս համայնքի Ա.Սեսմանուկյան փողոց 9 հասցեի տարածքը ընդգծել՝ որպես խաղահրապարակ: |