Այսօր: Կիրակի, 2 Նոյեմբերի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքային խնդիրների կառավարում
 
 
Որոնել Բոլորը
 

Խնդիր → Տրանսպորտ և ճանապարհներ

Համառոտ նկարագրություն`

Որպես սոցիոլոգ, ցանկանում եմ ուշադրություն հրավիրել Ավազան գյուղում տրանսպորտի բացակայության խնդրին։ Գյուղի բնակիչները լուրջ դժվարությունների են հանդիպում՝ աշխատանքի, դպրոց, բժշկական կենտրոն և Վարդենիս համայնքի այլ կարևոր կառույցներ հասնելու համար, իրավիճակը սահմանափակում է բնակիչների սոցիալական ակտիվությունը։Տրանսպորտային միջոցի տրամադրումը կբարձրացնի գյուղի և համայնքի միջև կապը, կխթանի տնտեսական և սոցիալական զարգացում։ Խնդրում եմ դիտարկել գյուղի համար հանրային տրանսպորտի տրամադրման հարցը։

Խնդրի հասցեն`

8P23+VJ Ավազան, Հայաստան

Ներկայացման ամսաթիվ`

19/09/2025 14:09

Կարգավիճակ`

Գրանցված է և սպասում է լուծման

Խնդիրը ներկայացնող՝

Մելինե Հովհանեսյան

Գրանցող`

ԿԱՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ  

Գրանցման ամսաթիվ`

23/09/2025

Բացատրություն`

Բարձրացված խնդրի վերաբերյալ հայտնում ենք, որ Վարդենիս քաղաքում և բնակավայրերում հանրային տրանսպորտի ու կանոնավոր ուղևորափոխադրումների խնդիրը միշտ եղել է Վարդենիս համայնքի ղեկավար պարոն Ահարոն Խաչատրյանի ուշադրության կենտրոնում: Մի քանի օր առաջ հարցը քննարկվել է նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան ներկայացուցիչների հետ: Այս պահին ընթացքի մեջ են անհրաժեշտ տրանսպորտային միջոցների քանակի և տեխնիկական բնութագրերի շուրջ քննարկումները: Մոտ ապագայում խնդիրը լուծում կստանա, և համայնքի բնակիչները ապահովված կլինեն հանրային տրանպորտով:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner