Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 5-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հունվարի 2019 թվականի N 5-Ա

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՅՐՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 17-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 1 ՀԱՍՑԵԻ 4901,4ՔՄ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍ, ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 20.10.2011թ. թիվ 284-ն հրամանով, հիմք ընդունելով  Վարդենիս համայնքի Այրք բնակավայրի բնակիչ Ռիտա Էդիկի Մանուչարյանի դիմումը (AK0511001 ծնված 28.10.1962թ) և որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված և համայնքապետի կողմից հաստատված հողամասի հատակագիծը և այն հանգամանքը, որ  0.49014 հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում սերվիտուտ` որոշում եմ.

1. Ալահվերդի Սերգեյի Մանուչարյանին (ծնված 02.01.1954)Ռիտա Էդիկի Մանուչարյանին (ծնված 28.10.1962թ.), Դիանա Ալահվերդիի Մանուչարյանին  (ծնված 02.06.1985թ.),   Արևիկ Ալահվերդիի Մանուչարյանին  (ծնված 29.10.1982թ.) պատկանող  Վարդենիս համայնքի Այրք բնակավայրի 17-րդ փողոց թիվ 1  հասցեի 1970 թվականին կառուցված բնակելի տուն 105,11քմ, անասնաշենք 10,23քմ   ճանաչել նրանց սեփականությունը:

2.Սեփականատերերի կողմից փաստացի օգտագործվող 4901,4քմ հողամասը, որպես գյուղական բնակավայր  ճանաչել նրանց սեփականությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 10

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner