Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետով <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Վարդենիսի համայնքապետարում 2020 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած հողամասի վարձակալության մրցույթի արդյունքները ` որոշում եմ.
1.Մրցույթում հաղթած Նարինե Ավետիքի Երանոսյանի հետ կնքել վարձակալության պայմանագիր (ծածկագիր 05-067-0107-0001-01) 8,0 հա, գյուղատնտեսական վարելահողի համար՝ 25 տարի ժամանակով:
2. Քաղաքաշինության, բնապահպանության, գյուղատնտեսության և հողի վերահկողության բաժնի միջոցով նախապատրաստել համապատասխան փաստաթղթերը` ներկայացնելու պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: