Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 65-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հուլիսի 2018 թվականի N 65-Ն

ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով՝  <<Տեղական ինքնակառավարման մասին>>  ՀՀ  օրենքի 18-րդ հոդվածի  առաջին  մասի  5-րդ  կետի , 38-րդ  հոդվածի  առաջին մասի  1-ին  կետի  և 83-րդ  հոդվածի  2-րդ  մասի  և  "ՀՀ   բյուջետային    համակարգի  մասին  "ՀՀ  օրենքի 33-րդ  հոդվածի  պահանջներով  և  հաշվի   առնելով  Վարդենիսի  համայնքապետարանի  կարիքների համար  առաջացած  ծախսային անհրաժեշտությունները` համայնքի ավագանին որոշում է` թույլատրել համայնքի ղեկսավարին. 

1. Վարդենիսի համայնքապետարանի պահուստային  ֆոնդից  թույլատրել  70.0 հ/դ  տեղափոխել 4216 ( գույքի վարձակալության վճարներ)   տնտեսագիտական հոդվածին՝
 Ֆրանսիայի Ռոման քաղաքից ժամանած  ֆրանսերեն լեզվի  մասնագետների համար  բնակարան  վարձակալելու նպատակով:

2.500.0 հ/դ  տեղափոխել  4269 հոդվածին՝ 
Վարդենիսի համայնքապետարանի համար տնտեսական և հատուկ  նպատակային այլ  նյութեր  ձեռք  բերելու նպատակով:

3. Համայնքապետարանի  ֆոնդային  բյուջեում՝  
հողի  օտարումների  մուտքերով  պայմանավորված, եկամուտային մասը ավելացնել  7.0 միլիոն դրամ, նույնքան էլ ավելացնել  ծախսային մասում՝  հետևյալ  գործառնական և  տնտեսագիտական  դասակարգումներով:

01.06.01  (ընդհանուր  բնույթի  այլ  ծառայություններ)  գործառնական  դասակարգման  5129  տնտեսագիտական հոդվածին՝ 3.5  միլիոն դրամ  և 5112 տնտեսագիտական հոդվածին՝  1.0  միլիոն դրամ Վարդենիս  համայնքի  բանուկ փողոցներում արգելաթմբեր կառուցելու համար:

06.04.01.56 (փողոցների լուսավորության կառուցում) գործառնական  դասակարգման  5129  տնտեսագիտական հոդվածին ավելացնել  500.0հ/դ   լուսասյունների  և  լուսամփոփների  ձեռք բերման նպատակով:

01.01.01.51  (օրենսդիր և գործադիր  մարմնի պահպանման  ծախսեր) գործառնական  դասակարգման 5122  տնտեսագիտական հոդվածին  ավելացնել 2.0 միլիոն դրամ,  աշխատակազմի համար վարչական սարքավորումներ ձեռք  բերելու համար:


Կողմ -9

ԲԱՐՍԵՂՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻՄՈՆ

ԵՐԱՆՈՍՅԱՆ ՀԱՅԿ

ՄԱԼՈՅԱՆ ՀԱՅԿԱԶ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՐՏԱԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ՄԻՆԱՍՅԱՆ ԱՐԱՄ

ՇԱԲՈՅԱՆ ՄՈՒՇԵՂ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(57.50 Կբ)
(312.00 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner