Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 30
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 30


Զեկ. ԱՐՏԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ Վ.ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ 17 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ N 17 ՀԱՍՑԵԻ ԵՐԵՔ ՍԵՆՅԱԿԱՆՈՑ ԲՆԱԿԱՐԱՆԸ ՆՎԻՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետովհիմք ընդունելով Մաքսիմ Ռաֆիկի Յավրյանի դիմումն  և այն հանգամանքը, որ Մաքսիմ Ռաֆիկի Յավրյանը  1980-ական թվականներից բնակվում է նշված բնակարանում, տիրապետելով և տնօրինելով այն  մինչև օրս, նաև համայնքի ղեկավարի առաջարկությունըհամայնքի ավագանին որոշում է.

1. Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող  Վ. Համբարձումյանի  փողոցի 17 բազմաբնակարան բնակելի շենքի թիվ17 բնակարանը (ծածկագիր 05-005-0213-0012-001-017) նվիրելբնակարանը տնօրինող Մաքսիմ Ռաֆիկի Յավրյանին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԲԳԱՐ ԱԲԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(920.42 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը քննարկվեց քաղաքացի Մաքսիմ Ռաֆիկի Յավրյանի ներկայությամբ, մասնավորապես նշվեց, որ  Մաքսիմ Ռաֆիկի Յավրյանը իր ընտանիքով 1980-ական թվականներից մշտապես բնակվել և բնակվում է ք. Վարդենիս Վ. Համբարձումյանի փողոցի 17 բազմաբնակարան բնակելի շենքի թիվ17 բնակարանում, պարտաճանաչորեն կատարում է բոլոր գույքային պարտավորությունները: Հանդես եկան Մեսրոպ Հակոբյանը նշվելով նաև, որ  կադաստրի հաշվառման տվյալներով  գույքը հաշվառված է Մաքսիմ Ռաֆիկի Յավրյանի անունով, սակայն հիմքերի բացակայության պատճառով չի ստացել  սեփականության իրավունքի վկայական: Ելույթ ունեցավ նաև քաղաքացի Մաքսիմ Ռաֆիկի Յավրյանը և պատրաստակամություն հայտնեց Դիադին-Վարդենիս հիմնադրամին որպես նվիրատվություն փոխանցել  250.000(երկու հարյուր հիսուն)ՀՀ դրամ: Հարցը և առաջարկությունը Վարդենիս համայնքի ավագանու կողմից ընդունվեց միաձայն:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner