Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 27
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 27


Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>  Հայաստանի Հանրապետության  օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ կետով ՝ համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Վարդենիս համայքի  ավագանու մշտական գործող հանձնաժողովները․

ա)գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով․

բ)Սոցիալական, առողջապահության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով

գ)ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով․

դ)Ենթակառուցվածքներին և իրավական հարցերին առնչվող մշտական հանձնաժողով․

2․Հաստատել գործող չորս մշտական հանձնաժողովների հետևյալ կազմերը․

ա)Նախագահ-թափուր

Անդամներ- Ջեմարա Վարդանյան, Աշոտ Խաչատրյան, Վարուժան Ավետիսյան

բ)Նախագահ-Սաթենիկ Մինասյան

Անդամներ- Արաքսյա Հայրապետյան, Արուսյակ Ավետիսյան

գ)Նախագահ-Նելլի Խաչատրյան

Անդամներ- Արման Մաթևոսյան, Վարդան Մարգարյան

դ)Նախագահ-Դավիթ Շահնազարյան

Անդամներ- Աշոտ Գրիգորյան, Սպարտակ Հովհաննիսյան


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ելույթ ունեցավ Դավիթ Շահնազարյանը առաջարկելով յուաքանչյուր հանձնաժողովի կազմում ըստ խմբակցությունների՝ <<Միասնական Վարդենիս >> 1-ական թեկնածու, <<Ահարոն Խաչատրյան>> խմբակցություն 2-ական և <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցություն 2-ական թեկնածու (Համաձայն կանոնակարգի)։ Հարցի շուրջ ելույթ ունեցավ Նաիրա Մանուչարյանը ներկայացնելով <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության դիրքորոշումը՝ հանձնաժողովներում անդամներ ներգրավելու մասով և նշեց, որ որևէ հանձնաժողովում չեն առաջադրելու թեկնածուներ և թողնելու են մյուս երկու խմբակցություններին։
Համայնքի ղեկավարը առաջարկեց գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրել <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցությունից, սակայն կրկին հրաժարվեցին։
Ելույթ ունեցավ Դավիթ Շահնազարյանը առաջարկելով <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության համար նախատեսված հանձնաժողովի նախագահի պաշտոնը թողնել թափուր իսկ անդամներ առաջարկեց Ջեմարա Վարդանյանին, Աշոտ Խաչատրյանին և Վարուժան Ավետիսյանին։
Ելույթով հանդես եկավ ավագանու անդամ Արման Մաթևոսյանը և Սոցիալական, առողջապահության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջարկեց Սաթենիկ Մինասյանին, անդամներ՝ Արաքսյա Հայրապետյանին, Արուսյակ Ավետիսյանին։
Հարցը դրվեց քվեարկության արդյունքում 14 կողմ 9 դեմ հարաբերակցությամբ հարցը համարվեց ընդունված։
Ելույթով հանդես եկավ ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը և ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջարկեց Նելլի Խաչատրյանին, անդամներ՝ Արման Մաթևոսյանին, Վարդան Մարգարյանին։
Հարցը դրվեց քվեարկության Արդյունքում 14 կողմ 9 դեմ հարաբերակցությամբ հարցը համարվեց ընդունված։
Ելույթով Ելույթով հանդես եկավ ավագանու անդամ Արման Մաթևոսյանը և Ենթակառուցվածքներին և իրավական հարցերին առնչվող մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջարկեց Դավիթ Շահնազարյանին, անդամներ՝ Աշոտ Գրիգորյանին, Սպարտակ Հովհանիսյանին։
Հարցը դրվեց քվեարկության Արդյունքում 14 կողմ 9 դեմ հարաբերակցությամբ հարցը համարվեց ընդունված։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner