Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 121
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 121


Զեկ. ԱՐՏԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ, ՄԵԽԱՆԻԶԱՑԻԱՆԵՐԸ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ` ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍԱԿԱԳՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՙՙՏեղական ինքնակառավարման մասին՚՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը՝ համայնքի ավագանին որոշում է թույլատրել Վարդենիս համայնքի ղեկավարին՝

1.Համայնքային սեփականություն հանդիսացող ավտոմեքենաները, մեխանիզացիաներն ու սարքավորումները՝  համայնքի աղբահանության և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով անհատույց և անժամկետ օգտագործման տրամադրել ՙՙՎարդենիսի կոմունալ տնտեսություն և բարեկարգում՚՚ ՀՈԱԿ-ին՝ համաձայն հավելված 1-ի:

2.Ավտոմեքենաները, մեխանիզացիաները և սարքավորումները բնակչությանը ծառայություններ մատուցելու նպատակով տրամադրելու համար սահմանել սակագներ՝ համաձայն հավելված 2-ի:

3.Ավտոմեքենաները, մեխանիզացիաները և սարքավորումները՝ Վարդենիսի գերեզմանոցում բնակչությանը ծառայություններ մատուցելու պարագայում, տրամադրել անվճար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.19 Կբ)
(19.45 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ելույթ ունեցավ համայնքի ղեկավար Արամ Մելքոնայնը՝ առաջարկելով համայնքային սեփականություն հանդիսացող ավտոմեքենաները, մեխանիզացիաները և սարքավորումները բնակչությանը ծառայություններ մատուցելու նպատակով տրամադրելու համար սահմանել սակագներ, հարցը պաշպանեց ավագանու անդամ Հայկազ Մալոյանը առաջարկելով սակագները սահմանել համաձայն ներկայացված հավելվածների ինչը հավանության արժանացավ համայնքի ավագանու կողմից:  

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner