Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հունվարի 2020 թվականի N 2-Ա

ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ 7/3 ՀԱՍՑԵԻ 05-005-0169-0001 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի  188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 731-Ն  որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ մայիսի 18-ի N 912-Ն որոշման դրույթները, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 8-րդ կետի դրույթները, Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 37-րդ հոդվածով, <<ԽԱՉՎԱՀԱՆ>> ՍՊԸ-ի եզրակացությունը և հիմք ընդունելով  Աշոտ Սարգիսի Սիմոնյանի դիմումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ 0.00261 հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում սերվիտուտ`  որոշում եմ.

1.Վարդենիս քաղաքի Երիտասարդության փողոցի 7/3 հասցեում Աշոտ Սարգսի Սիմոնյանի  կողմից ինքնակամ կառուցված  26,1քմ (ներքին մակերես 24,1քմ) ավտոտնակը՝ 0.00261հա մակերեսով զբաղեցրած հողատարածքը ճանաչել համայնքային  սեփականություն: 

   2. Համաձայն ՀՀ Հողային օրենսգրքի 10-րդ  հոդվածի 8-րդ կետի հողամասի գործառնական նշանակությունը բնակվայրերի  <<խառը կառուցապատման>> հողատեսքից փոխել  բնակավայրերի  բնակելի կառուցապատման:                                                                                                                                                 

3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինակացման, պետական գրանցման, այդ թվում` համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերն իրականացնել ինքնակամ կառույցն իրականացնողի միջոցներով:  

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 7

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner