Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, և <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է.
1.Քննարկել և հաստատել Վարդենիս համայնքի 2021թ. բյուջեի նախնական նախագիծը՝
1) եկամուտների գծով՝ 526034․3 հազար դրամ,
2) ծախսերի գծով՝ 526034․3 հազար դրամ,
3) հավելուրդը / դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0 հազար դրամ:
2.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1-ի:
3.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն հատված 2-ի:
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 3-ի:
5. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝համաձայն հատված 4-ի:
6.Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղություները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանասավորման աղբյուրները՝ համաձայն հատված 5-ի:
7.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 6-ի: