Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2 փետրվարի 2002 թվականի N91 որոշմամբ հաստատված կարգը և հիմք ընդունելով Ատոմ Ռոմիկի Կարապետյանի 14 մայիսի 2018 թվականի դիմումը` որոշում եմ.
1.Թույլատրել` Ատոմ Ռոմիկի Կարապետյանին նրան սեփականության իրավունքով պատկանող Չարենցի թիվ 35 հասցեի (ծածկագիր 05-005-0066-0009) հողամասում խանութի և պահեստի նկուղային հարկով շինության կառուցում: 2.Աշխատակազմի քաղաքաշինության, բնապահպանության, գյուղատնտեսության և հողի վերահսկողության բաժնին` սահմանված կարգով եռօրյա ժամկետում շինարարության թույլտվության օրինակները ուղարկել համապատասխան իրավասու մարմիններին:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: