Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 163-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 հոկտեմբերի 2019 թվականի N 163-Ա

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Նորվատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ  հոդվածով, <<Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, աղետների ռիսկի նվազեցման  միջոցառումների կազմակերպման և իրականացման, արտակարգ իրավիճակներում համայնքի բնակիչների պաշտպանության կազմակերպման նպատակով որոշում եմ.

1. Վարդենիս համայնքում հաստատել.
1) Աղետների  ռիսկի կառավարման (այսուհետ` ԱՌԿ) խորհրդի կազմը` համաձայն հավելված N 1-ի.
2) ԱՌԿ խորհրդի աշխատակարգը`համաձայն հավելված N 2-ի.

2. Խորհրդի անդամներին
1) Մինչև 2019թ. հոկտեմբերի 1-ը մշակել Վարդենիս համայնքի առետների ռիսկի կառավարման պլանը.

2) Յուրաքանչյուր տարվա հունվարի  20-ը իրականացնել համայնքի ԱՌԿ պլանի ճշգրտում.

3.ԱՌԿ խորհրդի ղեկավարի տեղակալ Արտակ Մանուկյանին սույն որոշման 1-ին կետով ստեղծված ԱՌԿ խորհրդի ներգրավված յուրաքանչյուր անձի կամ անձանց փոփոխության դեպքում 5 օրյա ժամկետում ներկայացնել սույն որոշման  փոփոխման  վերաբերյալ որոշման նախագիծ:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(13.21 Կբ)
(18.45 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 25

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner