Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 26-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 փետրվարի 2019 թվականի N 26-Ա

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 27 ՀԱՍՑԵԻ 1800ՔՄ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍ, ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 399,8ՔՄ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության 27.10.2010թ. ՀՕ-50-Ն օրենքի դրույթներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 20.10.2011թ. թիվ 284-ն հրամանով, հիմք ընդունելով  Վարդենիս համայնքի բնակիչ Սեդա Արևշատի Թովմասյանի  (AS0464500 ծնված 20.03.1954թ.) դիմումը և 20.02.2019 թվականին  ըստ օրենքի տրված ժառանգության իրավունքի վկայագրերը` ժառանգության գործ 37 գրանցված են գրանցամատյանում 323, որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված և համայնքապետի կողմից հաստատված հողամասի հատակագիծը և այն հանգամանքը, որ  0.21998 հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում սերվիտուտ` որոշում եմ.

1. Համլետ Բաբկենի Թովմասյանի ժառանգորդ Սեդա Արևշատի Թովմասյանին (ծնված 20.03.1954թ.),   համասեփականատեր Կորյուն Համլետի Թովմասյանին (ծնված 17.06.1974թ.) պատկանող  Լեռնագործների փողոց թիվ 27  հասցեի 1989 թվականին կառուցված բնակելի տուն 44,19քմ, բնակելի տուն 78,65քմ ճանաչել նրանց սեփականությունը, իսկ 170,88քմ անավարտ շինություն  որպես ինքնակամ կառույց:

2.Սեփականատերերի կողմից օգտագործվող 2199,8քմ հողամասից, հատկացված 1500քմ  հողամասը և նրա 20 տոկոսը` ընդամենը 1800քմ  ճանաչել նրանց սեփականությունը:

3. 399,8քմ հողամասը կադաստրային արժեքի 30 տոկոսով մեկ քմ-ը 66.6 դրամ ընդամենը 26627դրամ,  ուղղակի վաճառքի կարգով օտարել փաստացի օգտագործողներին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 8

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner