Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետով <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Վարդենիսի համայնքապետարանում 2018 թվականի մայիսի 10-ին կայացած հողամասի աճուրդ-վաճառքի արդյունքները` որոշում եմ.
1.Աճուրդում շահած Արմեն Արամայիսի Դարբինյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր Չարենցի փողոցի 1/3 հասցեի (ծածկագիր 05-005-0059-0044) 0.0035 հա հասարակական կառուցապատման նշանակության հողամասի համար:
2.Քաղաքաշինության, բնապահպանության, գյուղատնտեսության և հողի վերահսկողության բաժնի միջոցով նախապատրաստել համապատասխան փաստաթղթերը` ներկայացնելու պետական գրանցման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: