Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 107
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 107


Զեկ. ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ՎԱՐԴԵՆԻՍԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ ՀՈԱԿ-Ի ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, 42-րդ հոդվածի 14-րդ կետով և  հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է․ 

1․Հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարի 03․10․2020թ․ N ՍՊ// 30648-2020 և 2020թվականի սեպտեմբերի 4-ի  N ՍՊ/16/24945-2020 հանձնարարականները՝  <<Վարդենիսի կոմունալ տնտեսություն և բարեկարգում>> ՀՈԱԿ-ի կանոնադրության մեջ ձեռնարկատիրական գործունեության տեսակների մեջ կատարել լրացում ներառելով <<համայնքային նշանակության՝ ոչ տարանցիկ ճանապարհների սալապատման, խճապատման, երթևեկելի մասի և մայթերի բարեկարգման աշխատանքները>>: 

 2․ <<Վարդենիսի կոմունալ տնտեսություն և բարեկարգում>> ՀՈԱԿ-ի տնօրինությանը վերապահել նոր խմբագրությամբ կանոնադրությունը ներկայացնել  պետ. ռեգիստր համապատասխան փոփոխությունը գրանցելու համար։  

3․Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner