Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 219-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2020 թվականի N 219-Ա

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԽԱՆՋՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 20 ՀԱՍՑԵԻ 2400ՔՄ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍ, ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 778,8ՔՄ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության 27.10.2010թ. ՀՕ-50-Ն օրենքի դրույթներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 20.10.2011թ. թիվ 284-ն հրամանով, հիմք ընդունելով  Վարդենիս համայնքի բնակիչ Մանվել Մեխակի Խաչատրյանի  (անձ. AS 0497337) դիմումը և 28.12.2020 թվականին  ըստ օրենքի տրված ժառանգության իրավունքի վկայագիրը` ժառանգության գործ 225,   որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագիծը և այն հանգամանքը, որ  0.31788հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ` որոշում եմ.

1.Մեխակ Առաքելի Խաչատրյանի ժառանգորդ Մանվել Մեխակի Խաչատրյանին (ծնված 10.11.1958թ.)  պատկանող  Խանջյան փողոց  թիվ 20  հասցեի 1955 թվականին կառուցված  բնակելի տուն 27,40քմ, 28,58քմ,  1988 թվականին կառուցված բնակելի տուն 101,16քմ  ճանաչել նրա սեփականությունը, իսկ 2008 թվականին կառուցված խոհանոց, ավտոտնակ 64,31քմ, պարիսպ 5,63քմ համարել որպես ինքնակամ կառույց: 

2.Սեփականատիրոջ կողմից օգտագործվող 5569,5քմ հողամասից ընդհանուր հատկացված 4000քմ  հողամասը և  նրա 20 տոկոսը` ընդամենը 4800քմ,  որից վարելահող 2390,7քմ և 2409,3քմ տնամերձ հողամասը ճանաչել նրա սեփականությունը:

3. 769,5քմ հողամասը կադաստրային արժեքի 30 տոկոսով մեկ քմ-ը 66.6 դրամ ընդամենը 51250(հիսունմեկ հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ,  ուղղակի վաճառքի կարգով օտարել փաստացի օգտագործողին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 4

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner