Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2 փետրվարի 2002 թվականի N91 որոշմամբ հաստատված կարգը և հիմք ընդունելով Սուրեն Մարզպետի Մկրտչյանի 19.03.2019 թվականի դիմումը` որոշում եմ.
1.Թույլատրել` Սուրեն Մարզպետի Մկրտչյանին, նրան սեփականության իրավունքով պատկանող Լեռնագործների փողոցի թիվ 15/4, 15/5 հասցեի (ծածկագիր 05-005-0087-0134) հողամասում կառուցել խանութ նկուղային հարկով:
2.Աշխատակազմի քաղաքաշինության, բնապահպանության, գյուղատնտեսության և հողի վերահսկողության բաժնին` սահմանված կարգով եռօրյա ժամկետում շինարարության թույլտվության օրինակները ուղարկել համապատասխան իրավասու մարմիններին:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: