Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետով <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Վարդենիսի համայնքապետարում 2020 թվականի դեկտեմբերի 24-ին կայացած հողամասի վարձակալության մրցույթի արդյունքները ` որոշում եմ.
1.Մրցույթում հաղթած Տարոն Վարդանի Բադեյանի հետ կնքել վարձակալության պայմանագիր (ծածկագիր 05-005-0407-0021) 0,54581հա, գյուղատնտեսական նշանակության վարելահողի համար՝ 25 տարի ժամկետով:
2.Քաղաքաշինության, բնապահպանության, գյուղատնտեսության և հողի վերահսկողության բաժնի միջոցով նախապատրաստել համապատասխան փաստաթղթերը` ներկայացնելու պետական գրանցման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: