Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետով <<Հրապարակային սակարկությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով Վարդենիսի համայնքապետարանում 2020թվականի Հուլիսի 29-ին կայացած հողամասի աճուրդ-վաճառքի արդյունքները` որոշում եմ.
1.Աճուրդում շահած Անուշ Վլադիմիրի Աբրահամյանի հետ կնքել առքուվաճառքի պայմանագիր Խ.Ստեփանյան փողոցի 5/1-6 հասցեի (ծածկագիր 05-005-0087-0059) 0,00352 հա բնակելի կառուցապատման նշանակության հողամասի համար:
2.Քաղաքաշինության, բնապահպանության, գյուղատնտեսության և հողի վերահսկողության բաժնի միջոցով նախապատրաստել համապատասխան փաստաթղթերը` ներկայացնելու պետական գրանցման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: