Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 53-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մայիսի 2019 թվականի N 53-Ա

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԵՎ Հ.ԱՐԶՈՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄ՝ ՍՈՒԲՎԵՆՅԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին  ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի  25-րդ ենթակետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2019թ. ՀՀ բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝  
սուբվենցիաներ և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`  համայնքի ավագանին որոշում է.

1.Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելուՎարդենիս համայնքի  Անդրանիկ, և Հ. Արզոյան փողոցների  ասֆալտապատում   տնտեսական զարգացման  ծրագիրը։

2.Սուբսիդիայի  ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Գեղարքունիքի   մարզպետարան ներկայացնել Վարդենս համայնքի փողոցների   հիմնանորոգում և արդիականացում տնտեսական   զարգացման   ծրագրի   ֆինանսավորման հայտը։

3.Ծրագրի ներկայացման համար համայնքի 2019թվականի  բյուջեով սահմանել բավարար ֆինանսական միջոցներ, նախատեսված ծրագիրը  իրականացնելու և համայնքային ներդրում կատարելու համար։

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: 


Կողմ -10

ԲԱՐՍԵՂՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻՄՈՆ

ԵՐԱՆՈՍՅԱՆ ՀԱՅԿ

ԽՉԵՅԱՆ ԳՐԻՇԱ

ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵՍՐՈՊ

ՄԱԼՈՅԱՆ ՀԱՅԿԱԶ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ՄԻՆԱՍՅԱՆ ԱՐԱՄ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀԱԿՈԲ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner