Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 731-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ մայիսի 18-ի N 912-Ն որոշման դրույթները, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 8-րդ կետի դրույթները, Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 37-րդ հոդվածով, և հիմք ընդունելով Արմեն Հրաչիկի Զիրոյանի դիմումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ 0.00118 հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում սերվիտուտ` որոշում եմ.
1.Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի 2/2 հասցեում Արմեն Հրաչիկի Զիրոյանի կողմից ինքնակամ կառուցված խանութ՝ 11.8քմ (ներքին մակերես 9,88քմ), նկուղ՝ 3,73քմ (ներքին մակերես 1,86քմ) ՝ 0.00118 հա մակերեսով զբաղեցրած հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Համաձայն ՀՀ Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 8-րդ կետի հողամասի գործառնական նշանակությունը բնակվայրերի <<այլ հողեր>> հողատեսքից փոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման:
3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինակացման, պետական գրանցման, այդ թվում` համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերն իրականացնել ինքնակամ կառույցն իրականացնողի միջոցներով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: