Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 58
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 58


Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ>> ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկությունը և ներկայացված ծրագիրը` համայնքի ավագանին որոշում է.

1.Հաստատել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից Տեղական ինքնակառավարման բարեփոխումների աջակցության (ՏԻԲԱ) ծրագրի շրջանակներում իրականացվող «Վարդենիս խոշորացված համայնքի էներգախնայողության, հանրային ծառայությունների բարելավման և ներհամայնքային տրանսպորտային համակարգի հիմնման  ծրագիր» ծրագրի նոր ՆԽ կազմը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Տալ համաձայնություն համայնքի բյուջեից կատարելու 10% ներդրում` ՏԻԲԱ Ծրագրի պահանջներին համապատասխան

3. Ծրագրի ավարտից հետո ստեղծված ենթակառուցվածքի շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում;

4. Ստեղծված ենթակառուցվածքը չօտարել, չսեփականաշնորհել կամ չօգտագործել այլ նպատակներով ծրագրի ավարտից հետո առնվազն 15 տարվաընթացքում:

5. Հաստատել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից Տեղական ինքնակառավարման բարեփոխումների աջակցության (ՏԻԲԱ) ծրագրի շրջանակներում իրականացվող «Գեղամասար համայնքի հանրային ծառայությունների բարելավման և գյուղատնտեսության խթանման ծրագիր» ծրագրի նոր ՆԽ կազմը՝ համաձայն հավելված 1-ի:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։ Հարցի շուրջ ելույթով հանդես եկավ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Վահե Սարգսյանը նշելով՝ ծրագրերում կատարվել են փոփոխություններ և ձեռք են բերվել նոր տեխնիկաներ (ցանկը կցվում է)։
հարցը դրվեց քվեարկության և անցավ միաձայն։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner